Լրահոս

26.01.2015 13:00


Պատուհանը բացելով՝ գողացել է հրացան, դանակ և հեռադիտակ

Պատուհանը բացելով՝ գողացել է հրացան, դանակ և հեռադիտակ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 15.10-ին, բաժին է ներկայացվել 1999 թ. ծնված Գոռ Ս.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, պատուհանը բացելով՝ 1964 թ. ծնված Ալիկ Պ.-ին պատկանող տնից գողացել է տանտիրոջ անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, որսորդական հրացան և դանակ` պատյանով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Ս.-ն գողացել է նաև հեռադիտակ:
Վնասի չափը պարզվում է: Գողոնը առգրավված է: Գոռ Ս.-ն ձերբակալված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը