Լրահոս

26.01.2015 16:01


Եվրախորհրդարան. «Հունաստանի նոր կառավարությունը չի կարող պարտքերի չեղարկման հույս ունենալ»

Եվրախորհրդարան. «Հունաստանի նոր կառավարությունը չի կարող պարտքերի չեղարկման հույս ունենալ»

Հունաստանի նոր կառավարությունը չի կարող հույս ունենալ, որ եվրոպական գործընկերները կգնան պարտքերի չեղարկման։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում։ ԵԽ ղեկավարը հաղորդել է, որ նախորդ գիշեր երկար հեռախոսազրույց է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած Ծայրահեղ ձախ ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) առաջնորդ Ալեքսիս Ցիպրասիմի հետ։

«Ես նրան ասել եմ՝ չեմ կարող պատկերացնել, որ ծայրահեղ պահանջները՝ առաջադրված նրա և նրա կուսակցության կողմից, ստանան Հունաստանի քաղաքացիների մեծամասնության հավանությունը, և որ ԵՄ գործընկերները գնան դրանց կատարմանը», – նշել է Շուլցը։ Նրա կարծիքով ԵՄ–ում չեն համաձայնի հունական պարտքերի չեղարկման։

«Միևնույն ժամանակ, ինչի մասին հայտարարվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ, և ինչ իրագործելի է գործնականում՝ բանակցությունների երկար փուլ է ենթադրում», – հավելել է նա։ Եվրախորհրդարանի ղեկավարը համոզված է, որ ԵՄ–ն և Հունաստանի նոր կառավարությունը կհամագործակցեն իրար հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը