Լրահոս

27.01.2015 09:21


Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց

Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց:

Վայոց Ձորի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է թույլ ձյուն, իսկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում նկատվում է մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը