Լրահոս

27.01.2015 15:46


Իսրայելում մայիսին սպասում են Վլադիմիր Պուտինի այցին

Իսրայելում մայիսին սպասում են Վլադիմիր Պուտինի այցին

Իսրայելում հույս ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա այցելել երկիր մայիսին։ Այս մասին «ՏԱՍՍ»–ին տված հարցազրույցում ասել է իսրայելական ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը։
«Հույս ունենք որ նա կկարողանա ժամանել։ Մայիսի սկզբին մենք արդեն կունենանք ձևավորված կառավարություն», – նշել է նա։
Լիբերմանը հիշեցրել է, որ մարտի 17-ին Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. «Ընտրություններից հետո մոտավորապես ամիսուկես կպահանջվի նոր կոալիցիայի, նոր կառավարության ստեղծման համար»։

Լիբերմանը նաև հայտնել է, որ Իսրայելի և ԵՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները հնարավոր է՝ թևակոխեն եզրափակիչ փուլ արդեն ապրիլին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը