Լրահոս

27.01.2015 16:56


Փետրվարի 2–ին Երվանդ Զախարյանը կհանդիպի «Նաիրիտի» աշխատողներին

Փետրվարի 2–ին Երվանդ Զախարյանը կհանդիպի «Նաիրիտի» աշխատողներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ժամը 11.00–ին հավաքված հարյուրավոր նաիրիտցիները երթով շարժվել են դեպի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Աշխատողների 6-հոգանոց պատվիրակությունը հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ Վերջինը հավաստիացրել է՝ անկախ նրանից՝ հավատում են նաիրիտցիներն իրեն, թե ոչ, փետրվար ամսվա ընթացքում կվճարվի մեկ աշխատավարձ. ավելին, նրա խոսքերով, հնարավոր է՝ նույն ամսվա ընթացքում վճարվի մի քանի ամսվա աշխատավարձ։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 2-ին, նախարարը գործարանում կհանդիպի նաիրիտցիների հետ՝ քննարկելու գործարանի վերագործարկման, աշխատակիցների կրճատման և պարտքի ամբողջական մարման հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը