Լրահոս

27.01.2015 22:40


ԵԱՀԿ­ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հայ-­ադրբեջանական սահմանին և շփման գծի երկայնքով լարման վերաբերյալ

ԵԱՀԿ­ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հայ-­ադրբեջանական սահմանին և շփման գծի երկայնքով լարման վերաբերյալ

ԵԱՀԿ­-ի նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաշիչն իր մտահոգությունն է հայտնել հայ­ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ:

ԱՐՑԱԽՊՐԵՍ–ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ԵԱՀԿ հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Կոչ եմ անում կողմերին ապահովել հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնում և ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն 1994 թ. մայիսին ստորագրված համաձայնագրի»,­-ասել է Իվիցա Դաշիչը:

Նա հավելել է. «Ես ցավում եմ բռնությունների դեպքերի մեծ քանակության հետևանքով կյանքերի կորստի համար, և կոչ եմ անում կողմերին ցուցաբերել պատասխանատվություն ու խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա առավել սրմանը»:

Իր ուղերձում ԵԱՀԿ նախագահը նշել է, որ ուղիղ կապը ոչ միայն նախագահների միջև, ինչպես նաև այլ մակարդակների վրա, շարունակում է զբաղեցնել կենտրոնական տեղ հրադադարի լիարժեք վերականգման և ռազմական գործողությունների դադարեցման ամրապնդման գործում: Սոչիում, Նյուպորտում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2014թ. տեղի ունեցած հանդիպումները դրական քայլեր էին դեպի ճիշտ ուղղություն: ԵԱՀԿ­-ն շարունակում է աջակցել անմիջական կապի ստեղծմանը, սակայն երկու կողմերն իրենց հերթին պարտավոր են կիրառել հրադադարը` հրամանատարական վերին օղակներերից մինչև ստորին օղակները:

Մանրամասները՝ ԱՐՑԱԽՊՐԵՍ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը