Լրահոս

27.01.2015 22:56


Վթարի է ենթարկվել դուդուկահար Կամո Սեյրանյանը

Վթարի է ենթարկվել դուդուկահար Կամո Սեյրանյանը

Այսօր՝ հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Կ. Սեյրանյանը իր վարած «Range Rover» մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճաոով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը