Լրահոս

28.01.2015 09:38


Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ

Արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ

Հունվարի 27-ին, ժամը 21.37-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Չկալովկա ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Չկալովկա» հանգստյան գոտու մոտակայքից հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Սուզուկի» մակնիշի 856 OR 61 և «ՎԱԶ-2107» մակնիշի 17 SO 626 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Հունվարի 27-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գլխավոր մարզահամալիրի մոտակայքում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան արգելփակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 99 TQ 969 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի օդանավակայանի մոտակայքում «ՎԱԶ-2107» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 31 LO 408 և «ՈւԱԶ» մակնիշի 30 SU 681 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Հունվարի 27-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ազատության փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի 34 OM 791 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 27-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 32 OU 161 պետհամարանիշով բեռնատարը:

Այս խորագրի վերջին նյութերը