Աշխարհ

28.01.2015 09:54


Իրաքում իսլամիստները 30 խաղաղ բնակիչ են առևանգել

Իրաքում իսլամիստները 30 խաղաղ բնակիչ են առևանգել

Gazeta.ru-ի փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքում 30 խաղաղ բնակիչ են առևանգել:

Իսլամիստները պատանդներին տարել են անհայտ ուղղությամբ` կասկածելով նրանց քրդական ջոկատների հետ կապ ունենալու մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավելի վաղ քրդական զորքերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել ԻՊ կողմից գրավված սիրիական Քոբանի քաղաքը:

Այս խորագրի վերջին նյութերը