Լրահոս

28.01.2015 11:02


Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական տարածքում՝ ի պատասխան Հոլանի հրետակոծման

Իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական տարածքում՝ ի պատասխան Հոլանի հրետակոծման

Իսրայելական ավիացիան հունվարի 28-ին հարվածներ է հասցրել սիրիական տարածքում՝ ի պատասխան Հոլանի բարձունքների հրետակոծման: Այս մասին հաղորդել է «Ուայ-նեթ» լրատվականը։
Նախօրեին Սիրիայի տարածքից բաց թողնված առնվազն երկու հրթիռ է պայթել Իսրայելի կողմից վերահսկվող Հոլանի բարձունքներում: Ինչպես հաղորդել է իսրայելական ռադիոն, զոհեր և տուժածներ չկան:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը