Քաղաքական

28.01.2015 12:39


Լարված իրավիճակ ՄԻԵԴ դիմաց. մեկնարկում է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումը

Լարված իրավիճակ ՄԻԵԴ դիմաց. մեկնարկում է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումը

Քիչ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կմեկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը Մեծ պալատում:

Մինչ լսումների մեկնարկը, «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ, բավականին լարված իրավիճակ է դատարանի դիմաց: Այստեղ են հավաքվել և՛ հայեր, և՛ թուրքեր, կողմերի աջակիցներ:

Հիշեցնենք, որ 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Այդ երկրում 2005թ. տարբեր համաժողովների ընթացքում նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասսայական խտրականության հոդվածով: 2013թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները որոշեցին բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած որոշումը, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Աշխատանքային կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի կողմից հանցագործություն չի հանդիսանում:
Փերինչեքի գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու խնդրանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ՄԻԵԴ էր դիմել այս տարվա օգոստոսի 20-ին:

Այս խորագրի վերջին նյութերը