Մեկնաբանություն

28.01.2015 13:25


Իրո՞ք Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատարն է (տեսանյութ)

Իրո՞ք Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատարն է (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը հերթական անգամ լեզվի սայթաքում ունեցավ: Ավելի ճիշտ՝ «բոցեց»։

Եռաբլուրում նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ առաջարկելով սպասել պաշտպանության նախարարին։ Իսկ դիտարկմանը՝ «Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք», Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը, դեմքի անբնական արտահայտությամբ ու նաև՝ ներքին բավարարվածությամբ, արձագանքեց. «Իյա, իրո՞ք»։

Ցանկացած հոգեբան կասի, որ սա մարդու մտածելակերպի, սեփական «ես»–ի մասին ունեցած ներքին պատկերացումների դրսևորումն է։

Սերժն ինքն էլ է զարմանքով արձանագրում, որ գերագույն գլխավոր հրամանատար է դարձել, մինչդեռ պատերազմի ամենաթեժ շրջանում՝ 1993–ին, լքել է ոչ միայն Ղարաբաղը, այսինքն՝ առաջին գիծը, այլ նաև Հայաստանը։ Ու միայն ներքաղաքական ինչ–ինչ հաշվարկների շրջանակներում նրան հետ բերեցին Մոսկվայից։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է նրա բոցին, ապա հերթական անգամ արձանագրում ենք, թե ինչպիսին է Սերժ Սարգսյանը բնական վիճակում. երբ սեղանին դրված չէ ամպագոռգոռ ձևակերպումներով գրված տեքստը, երբ շրջապատված չէ հաճախորդներով, երբ չկան նողկանք առաջացնող ու ճառ ասելու ցանկությունից վառվող «չեբուրաշկաները»:

Որպես ապացույց՝ վերցնենք Սերժ Սարգսյանի՝ նախկինում արված հանպատրաստից հայտարարություններն ու միացնենք այսօրվա դիտարկմանը:

1. -Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս. Ս. – Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես:

2.-Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս.Ս. - Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում:

3.-Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս. Ս. – Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ։

4.-Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս. Ս. - Իմ շանսը՝ 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք:

5.-Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս.Ս.-Ազգի կեսը կա՛մ երգում է, կա՛մ սերիալում է նկարահանվում:

6.-Դուք էլ գերագույն գլխավոր հրամանատա՛րն եք...

Ս.Ս.–Խոշորին պետք է գլխից բռնել...

Շարքն անվերջ կարելի է շարունակել: Ինքներդ եք տեսնում, թե իրականում ինչպիսին է երկրի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող անձը:

Եվ նա դեռ ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվել...

«7 օր»-ի՝ Սերժ Սարգսյանի «բոցերին» հետևող բաժին

Հ.Գ.։ Ամեն դեպքում, նկատենք, որ Սերժ Սարգսյանն ակամայից ճիշտ հարցադրում է արել։ Իրո՞ք Սարգսյանը գերագույն գլխավոր հրամանատար է։ Նա այսպիսի հարց է բարձրացնում հայ ժողովրդի առաջ ու իր պահվածքով տալիս նաև հարցի պատասխանը։

Այս խորագրի վերջին նյութերը