Կարծիք

29.01.2015 00:20


Անկախ Հայաստանի բանակի տո՞նն է, թե՞ սովետական բանակի...

Անկախ Հայաստանի բանակի տո՞նն է, թե՞ սովետական բանակի...

Առավոտից TV-ները բանակին ու զինվորին նվիրված երգեր են տալիս...

Բոլոր երգերը տխուր երգեր են: Կարծես՝ հաղթանակած բանակի երգեր չլինեն:
Միայն «Մեր անունն է հայկական բանակ» երգն է մաժորային, խրոխտ, այն էլ ոնց որ Գազմանովից թխած երգ լինի...

Հա, մեկ էլ «Նվագախմբի տղաները» ֆիլմը ցուցադրեցին...
Ա՛յ մարդ, չեմ հասկանում, ժամանակի զգացողություն չունե՞ն...
Անկախ Հայաստանի բանակի տո՞նն է, թե՞ սովետական բանակի...

Բան չունեմ ասելու, «Նվագախմբի տղաները» ֆիլմը հիանալի ֆիլմ է, բայց հենց այսօր դա՞ պետք է ցուցադրեին, երբ կա «Մի՛ վախեցիր» հրաշալի ֆիլմը, որը ներկայացնում է մեր հաղթանակած բանակի եւ մեր զինվորների հերոսական պայքարը...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/771978562890627

Այս խորագրի վերջին նյութերը