Աշխարհ

30.01.2015 22:44


«Black Sabbath»-ի բասկիթառահարը ծեծկռտուքի պատճառով ձերբակալվել է

«Black Sabbath»-ի բասկիթառահարը ծեծկռտուքի պատճառով ձերբակալվել է

«TMZ»–ի փոխանցմամբ՝ «Black Sabbath»-ի բասկիթառահար Գիզեր Բաթլերը ծեծկռտուքի պատճառով ձերբակալվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի բարերից մեկում։ Ըստ ականատեսների՝ Բաթլերը հարբած վիճակում հարձակվել է հաճախորդներից մեկի վրա։ Երաժիշտը ձերբակալվել է «հանրային վայրում հարբեցողության և ծեծկռտուք հրահրելու» համար։

«Սթափվելուց հետո Բաթլերն ազատ է արձակվել»,–գրում է աղբյուրը։

Այս խորագրի վերջին նյութերը