Լրահոս

30.01.2015 15:31


Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանի ղեկավարին բարեփոխումների զանգվածային նախագիծ է ներկայացրել

Հունաստանի վարչապետը Եվրախորհրդարանի ղեկավարին բարեփոխումների զանգվածային նախագիծ է ներկայացրել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրախորհրդարանի ղեկավար Մարթին Շուլցին բարեփոխումների զանգվածային նախագիծ է ներկայացրել, որը մշակվել է հունական կառավարության կողմից։ Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Սակելլարիդիսը։
«Վարչապետը Շուլցին ներկայացրել է կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների զանգվածային նախագիծ, որպեսզի գործընկերների հետ բանակցութուններ սկսի բացառապես նոր հիմքից, – ասել է նա։ – Այդ նախագծի ներկայացումից հետո կայացած զրույցի ընթացքում կողմերը փաստել են, որ կոշտ տնտեսության քաղաքականությամբ Եվրամիությունը դուրս չի գա ճգնաժամից»։
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ նախագիծը, որի իրագործումը հանդիսանում է կառավարության առաջնահերթ խնդիրը, կաշառակերության դեմ պայքարի խնդիր է պարունակում, պետական կառավարման բարեփոխում և արդար ու կայուն հարկային համակարգի ներդրում՝ խոշոր սեփականության ռեեստրի հիման վրա։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը