Լրահոս

31.01.2015 11:34


Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել ԻՊ դեմ պայքարելու համար Իրաք ցամաքային զորքեր ուղղելը

Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել ԻՊ դեմ պայքարելու համար Իրաք ցամաքային զորքեր ուղղելը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու համար կպահանջվի ցամաքային զորքերի ուղղում Իրաք։ Այսպիսի հնարավորության մասին է նախօրեին հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը «CNN»–ին տված հարցազրույցում։
Նա նպատակահարմար է գտնում դիտարկել տարբեր սցենարներ, այդ թվում՝ զինծառայողներին Իրաք ուղղելը, որոնք անմիջական մասնակցություն չունենալով ռազմական գործողություններում՝ կզբաղվեն հետախուզությամբ և հակառակորդի դիրքերի բացահայտմամբ։

«Կարծում եմ՝ իրավիճակը կպահանջի մեր զինծառայողների մի մասի ուղղում։ Դրա կարիքը դեռևս չկա։ Կլինի՞ հետագայում նման անհրաժեշտություն՝ չգիտեմ», – ասել է Հեյգելը։
Նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի կոմիտեի ղեկավար գեներալ Մարթին Դեմփսին հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական մասնագետների առկայությունն անմիջապես Իրաքում անհրաժեշտ կլինի, եթե իսլամիստների դեմ գործողություններ իրականացնելը դժվարանա։

2014թ. վերջին Հեյգելը հրաժարականի մասին հայտարարեց, և նախագահ Բարաք Օբաման առաջարկեց նրան փոխարինել Էշթոն Քարթերով։ ԱՄՆ կոնգրեսը նրա թեկնածությունը կդիտարկի փետրվարին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը