Լրահոս

31.01.2015 12:01


Քննիչը կեղծել է ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ

Քննիչը կեղծել է ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցները. հարուցվել է քրեական գործ

Էդգար Հ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Ամասիայի քննչական բաժնի քննիչը քրեական գործով որպես վկա հարցաքննել է իրեն, ապա 2014թ. դեկտեմբերին` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում իր նախաքննական ցուցմունքը հրապարակվելիս, տեղեկացել է, որ կեղծվել են ինչպես ցուցմունքի բովանդակությունը, այնպես էլ հարցաքննության արձանագրության մեջ իր ստորագրությունները:
Քաղաքացի Էդգար Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը