Կարծիք

19.02.2015 10:01


Ռուբեն Գևորգյանի պատասխանն Առաքել Մովսիսյանին

Ռուբեն Գևորգյանի պատասխանն Առաքել Մովսիսյանին

Ամեն մի պատահականություն արդեն մեկ շաբաթ է՝ անհիմն ու լկտի վիրավորական քար է շպրտում դեպի ինձ. դրանք բոլորն էլ արհամարհված են իմ կողմից։ Ես ուժեղ մարդ եմ և թույլերին արհամարհած ունեմ, և դա է պատճառը, որ դրանց չեմ պատասխանում: Բայց քանի որ այդ ամենի մասին իր խոսքն է ասել Առաքելը (Շմայսը), չեմ կարող չպատասխանել, քանի որ նա ինձ համար կռված տղերքի դաշտում պատահական մարդ չի, և թեկուզ ընկեր, ի տարբերություն շատերի, իր խոսքի մեջ զուսպ է արտահայտվել: Լսի՛, Առաքե՛լ, ես քեզ «աչոտ տալու» բան չունեմ, պարզապես, հարգելով քեզ, տեղիք չտալով հոդվածիդ մեջ արտահայտած թեթև պոռթկումներիդ՝ այսքան լռելուց հետո այս պատասխանիս մեջ թող շատերը իմանան մարդու արժանապատվությանն ու թասիբին անհիմն կպնելու չափի ճիշտ լինելու ու սխալի մասին: Ինչ վերաբերում է քո և Մանվելի՝ միասին լինելուն պատերազմի ժամանակ, ես դա գիտեմ, իսկ թվականների շեղումը կապ չունի պատերազմում Մանվելի կռվածի որակավորման հետ: Նա Արցախի հերոս է և վերջ, բայց նրան ոչ ոք իրավունք չի տվել անտեղի կպնել պատերազմում իր կռիվը տված Երկրապահի հիմնադիրներից մեկը հանդիսացող մարդու նամուսին ու թասիբին: Ի վերջո, ինքն է սխալը թույլ տվել, և նա, այո, մեր նեղ ախպերների շրջանակում իր մեջ պիտի գտնի ուժ՝ իր սխալը զգալու: Մենք ոչ ոքս միմյանց թշնամի չենք համարում. մեր թշնամին մեկն է, բացառված չի, որ մենք հին ախպերներով նորից նույն կամ տարբեր սարերում դուրս գանք ընդդեմ թշնամու:

Շմա՛յս, խոսքդ լռությունս խախտելու պատճառ դարձավ, որի պարագայում կասեի, որ երբեք ոչ մի լնգուլավազ թող չհամարձակվի քիթը մտցնել մեծ մարդկանց խոսակցության մեջ: Դա մեր մակարդակի կռված ախպերների խոսակցություն է՝ անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից:

Ի դեպ, խոսքս վերաբերում է նաև տարբեր թեմաների շուրջ համացանցում վայրահաչող լնգուլավազներին: Աշխատե՛ք սրան–նրան հաճոյանալու համար այնպիսի սխալներ թույլ չտալ, որոնց համար կարող եք թանկ վճարել:

ԵԱՄ հիմնադիր նախագահ Ռուբեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը