Քաղաքական

19.02.2015 10:38


Տիգրան Ուրիխանյան. «Կա մի զոհաբերություն, որը երբեք չի թույլատրվելու» (տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյան. «Կա մի զոհաբերություն, որը երբեք չի թույլատրվելու» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդման տաղավարում ընդունել է, որ մարդիկ իրենցից այլ բան էին ակնկալում, բայց կա իրականություն, որը շատ ժամանակ դառն է ու ցավալի։

–Իսկ իրականությունը ցույց է տալիս պարզ իրավիճակ. անհրաժեշտ են զոհաբերություններ՝ հավասարակշռված, քաղաքական որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու, ուսերիդ վրա կրելու պատրաստ մարդու, քաղաքական ուժի կեցվածք դրսևորելու համար։ Կա անհրաժեշտություն՝ հաղթահարելու խնդիրները և զոհաբերություններ անելու, այդ թվում՝ վարկանիշի տեսքով, նյութական, թիմում կորուստների և այլն։ Բայց կա մի զոհաբերություն, որը երբեք չի թույլատրվելու,–ասել է նա։

Ուրիխանյանը հավելել է, որ իրենց կողմից երբեք չեն թույլատրվելու այնպիսի ծայրահեղ դրսևորումներ, որոնք առանց այն էլ խայտառակ վիճակում գտնվող երկրի համար անդառնալի հետևանքներ կարող են ունենալ։

–Եվ այն զոհաբերությունը, որը կարող է լինել մարդու կյանք, հայ մարդու արյուն, չի թույլատրվելու մեր կողմից,–նշել է Տ. Ուրիխանյանը

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը