Քաղաքական

20.03.2015 12:54


Տիգրան Ուրիխանյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը» չեմ կարևորում»

Տիգրան Ուրիխանյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը» չեմ կարևորում»

Մատնանշելով ԲՀԿ-ի անհաջողությունների պատճառները` Տեր-Պետրոսյանը նշել է կուսակցության ներսում գործող խառնակիչների փոքր խմբակի մասին, որն, ըստ ՀԱԿ առաջնորդի, ուղղորդվում է բոլորովին այլ կենտրոնից, և հետամուտ է բոլորովին այլ ծրագրի։

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից «Yerkir.am»-ը փորձեց պարզել՝ ովքեր են այդ խառնակիչները: ԲՀԿ մամլո քարտուղարը, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդի վերոնշյալ դիտարկումներին, նշեց, որ ինքը կարևորություն չի տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքին»:

«Ես, առհասարակ, ցանկություն չունեմ մեկնաբանելու Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի խոսքը». չեմ կարևորում այն: Չեմ ցանկանում նաև մեկնաբանել նրա այն ասածը, որը վերաբերում է ինչ-որ խառնակիչների»,- հայտարարեց Ուրիխանյանը:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը