Քաղաքական

23.02.2015 12:55


ԱԺ–ն մարտի 16–19–ի քառօրյան տեղափոխել է

ԱԺ–ն մարտի 16–19–ի քառօրյան տեղափոխել է

Խորհրդարանի այսօրվա նիստում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ մարտի 16–18–ին Երևանում տեղի է ունենալու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4–րդ լիագումար նիստը, որի գումարման ժամկետները համընկնում են ԱԺ–ի մարտի 16–19–ի քառօրյայի հետ։

–Առաջարկում եմ ԱԺ–ի մարտի 16–19–ի քառօրյան տեղափոխել մարտի 23–26,–ասել է Գ. Սահակյանը։

Որոշումն ընդունվել է 86 կողմ, 0 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը