Քաղաքական

26.02.2015 12:29


Դոնալդ Թրամփը մտադիր է 2016–ին մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Դոնալդ Թրամփը մտադիր է 2016–ին մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն մտածում է 2016–ին ԱՄՆ նախագահական ընտրութուններին մասնակցելու մասին։

«Բոլորին թվում է՝ իբր ես դա անում եմ իմ քմահաճույքի համար, կամ որ դա շահավետ է իմ բրենդի համար, – ասել է նա «The Washington Post» թերթին։ – Ես դա անում եմ ոչ թե հաճույքի համար, այլ նրա, որ մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի»։

Թրամփը հայտնի է իր արտասովոր պահվածքով և մշտական ինքնագովազդով։ «NBC» հեռուստաընկերությունում նա վարում է «Հայտնիի աշակերտը» հաղորդումը։

–«NBC»–ում ասում են, որ ցանկանում են վերականգնել պայմանագիրը, – ասել է գործարարը։ – Բայց այժմ ես չեմ կարող դա անել, որովհետև կարող եմ մեկ այլ բանով զբաղված լինել։

Թերթի տվյալներով՝ միլիարդատերը վերջին շրջանում վարձում է քաղտեխնոլոգների, այցելում կարևոր նահանգներ և հանդիպում քաղաքական գործիչների հետ։ 68-ամյա գործարարը հաճախ է հանդես գալիս Բարաք Օբամայի հանրային քննադատությամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը