Տնտեսական

26.02.2015 13:13


Անապահով ընտանիքների սպառած բնական գազի գումարը մասնակի կփոխհատուցվի

Անապահով ընտանիքների սպառած բնական գազի գումարը մասնակի կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը