Լրահոս

26.02.2015 17:05


Խանութից գումար և ապրանքներ գողացողին ձերբակալել են

Խանութից գումար և ապրանքներ գողացողին ձերբակալել են

ՀՀ ոստիկանությունից հայտում են, որ օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված գողությունը կատարելու կասկածանքով Ավանի Նարեկացի թաղամասի իր տնից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Դավիթ Դ.-ն:
Նրա տանը կատարված խուզարկությամբ գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Դավիթ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը