Աշխարհ

27.02.2015 09:27


ԻՊ վանդալները ոչնչացրել են Մոսուլի հնագիտական թանգարանը (լուսանկարներ, տեսանյութ)

ԻՊ վանդալները ոչնչացրել են Մոսուլի հնագիտական թանգարանը (լուսանկարներ, տեսանյութ)

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն անցել են նաև մշակության ցեղասպանության։ «NTV»–ի փոխանցմամբ՝ նախօրեին նրանք տեսանյութ են տարածել՝ ցույց տալով՝ ինչպես են ոչնչացնում Իրաքի Մոսուլ քաղաքի հնագիտական թանգարանը։ Վանդալները հսկայական մուրճերով, կռանով (кувалда) ու գայլիկոնով հարձակվում են մ.թ.ա. 7–րդ դարի հնագույն արևելյան պատմամշակութային անգին ցուցանմուշների վրա։ Դրանցից մեկը Նինվեի շումմեր–աքքադյան աստվածությունն է՝ ցլի կերպարանքով և թռչնի թևերով՝ ասորեստանյան մշակույթի գլուխգործոցներից մեկը, այնուհետև իսլամիստները ջարդուփշուր են անում ուշասորեստանյան շրջանի հարթաքանդակներն ու քանդակները։

Նշվում է, որ պատմությունն իսլամիստներին չի հետաքրքրում. ըստ նրանց՝ արվեստի գործերը մնացել են ասորիներից և պատկանում են անհատավության շրջանին, ուստի հակասում են շարիաթին, և ենթակա են ոչնչացման։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ էլ նրանք ոչնչացրել էին Մոսուլի կենտրոնական հնագույն գրադարանը։

Այս խորագրի վերջին նյութերը