Լրահոս

27.02.2015 15:28


Հրացան, պահունակ և փամփուշտներ

Հրացան, պահունակ և փամփուշտներ

Ոստիկանությունից հայտնում են, որ Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1956 թ. ծնված Թահիր Պ.-ն կամավոր հանձնել է «Իժ» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1993 թ. ծնված Սուրեն Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 30 և 12.7 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը