Լրահոս

27.02.2015 12:25


Գտնվել է Պիկասսոյի՝ 2001–ին գողացված կտավը

Գտնվել է Պիկասսոյի՝ 2001–ին գողացված կտավը

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ում գտնվել է իսպանացի հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի՝ 14 տարի առաջ գողացված «Վարսահարդարը» կտավը։ Կուբիստական ստեղծագործությունը հայտնաբերել են ամերիկյան մաքսատան ծառայողները, երբ այն ամանորյա նվերի փաթեթավորման տեսքով ուղարկել են ԱՄՆ։ 30 եվրոյով այն դեկտեմբերի կեսերին Բելգիայից ԱՄՆ է ուղարկել ոմն Ռոբեր, առաքման վայրը նախանշված է եղել մի պահեստ՝ վերահսկվող կլիմայական պայմաններով։

1911–ին ստեղծված կտավը պատկանում էր Ֆրանսիայի կառավարությանը և գտնվում էր Փարիզի Պոմպիդու մշակութային կենտրոնում։ Նկարն անհետացել էր կասկածելի հանգամանքներում։

Նշվում է, որ պաշտոնական որոշ ձևականությունների կատարումից հետո կտավը կվերադարձվի Ֆրանսիային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը