Աշխարհ

27.02.2015 13:57


«Բորուսիա»–ի մարզադաշտի մոտակայքում Երկրորդ համաշխարհայինի արկ է հայտնաբերվել

«Բորուսիա»–ի մարզադաշտի մոտակայքում Երկրորդ համաշխարհայինի արկ է հայտնաբերվել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների արկ է նախօրեին հայտնաբերվել «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիներից մեկում։ Այդ մարզադաշտում հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիա»–ն։

Վերջինի պաշտոնական կայքը հայտնում է, որ տարհանվել են ակումբային թանգարանի և խանութի այցելուները, ինչպես նաև մոտակա տների բնակիչները։

«Deutche Welle»–ի փոխանցմամբ՝ բրիտանական ծագման արկը կշռել է 250 կգ։ Դրա վնասազերծման գործընթացը տևել է 45 րոպե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը