Լրահոս

27.02.2015 14:49


Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

Թողարկվել են նոր հուշադրամներ (լուսանկար)

Փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները:

«ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ»

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և «1000 դրամ», իսկ շրջագծով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովակիմ Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի ձախ մասը և ճեմարանի հուշամեդալը: Շրջագծով` «200-ամյակ, Լազարյան ճեմարանի հիմնադրում» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Տրամագիծը 40,0 մմ

Քաշը 33,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ), երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide».

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Տրամագիծը 50,0 մմ

Քաշը 67,2 գ

Որակը սովորական (հնաձև)

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը 1000 հատ

Էսքիզների հեղինակներ` Սուրեն Սիմոնյան և Արամ Ուռուտյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, ներքևում՝ «100 դրամ», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2015» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Փ. Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից դրվագ և նրա ինքնադիմանկարից դրվագ: Մակագրություններն են՝ «Փանոս Թերլեմեզյան 1865-1941», «150 ամյակ»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Քաշը 28,28 գ

Չափը 28,0x40,0 մմ

Որակը լավացված

Դրամաշուրթը հարթ

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ-150» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «Republic of Armenia», «1000 դրամ», «2015»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը կանգնեցված Անդրանիկի հուշարձանը, Մակագրություններն են` «Անդրանիկ Օզանյան», «Ես պայքարել եմ մի բանի` իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար», «1865-1927», «150 ամյակ»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ 9250

Տրամագիծը 40,0 մմ

Քաշը 33,6 գ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Տպաքանակը 500 հատ

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը