Լրահոս

28.02.2015 09:30


Սպանվել է Բորիս Նեմցովը (լուսանկար, տեսանյութ)

Սպանվել է Բորիս Նեմցովը (լուսանկար, տեսանյութ)

Ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ, Յարոսլավսկի նահանգային դումայի պատգամավոր Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ին։ «ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ հետաքննությունը չի բացառում, որ Նեմցովի սպանությունը պատվիրված էր։

Ինչպես հաղորդել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան, Մոսկվայում մարդասպանին գտնելու համար «Պերեխվատ» գործողությունն է ծավալվել։ Նրա խոսքերով՝ կրակողը թաքնվել է սպիտակ մեքենայով. մակնիշը հայտնի է, սակայն դեռ չի հստակեցվում՝ հետաքննության շահերից ելնելով։

«Նեմցովը զբոսնում էր իր ընկերուհու հետ, որը ժամանել էր Ուկրաինայից։ Նրանք Վասիլի Բլաժեննի եկեղեցուց ուղղվում էին դեպի Բոլոտսկայա հրապարակ»,–ասել է նա։ Ալեքսեևան հստակեցրել է, որ հետաքննությանը հայտնի է՝ որտեղից է նա դուրս եկել, սակայն այդ տեղեկատվությունը նույնպես, հետաքննության շահերից ելնելով, չի բացահայտվում։ Ներկայումս քննիչները հարցաքննում են կնոջը, որը գտնվում էր Նեմցովի հետ սպանության պահին, սակայն կնոջ ինքնությունը նույնպես չի բացահայտվում։

Նախնական տվյալներով՝ անհայտը մեքենայից 7-8 կրակոց է արձակել Բորիս Նեմցովի ուղղությամբ, երբ նա քայլում էր Մեծ Մոսկովորեցկի կամրջով։

ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ քաղաքական գործչի սպանության վայրում 6 փամփուշտ է հայտնաբերվել։ Սպանությանն արձագանքել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ տեղի ունեցածը որակելով «սադրանք»:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը