Աշխարհ

28.02.2015 11:52


Օբաման դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը

Օբաման դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը

«ԱՄՆ–ը դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը։ Ռուսաստանի կառավարությանը կոչ ենք անում իրականացնել սպանության հանգամանքների շտապ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն, որպեսզի նրանք, ովքեր պատասխանատու են արյունալի սպանության համար, պատժվեն», – նշվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ։

Իրենց կողմից փորձագետները զուգահեռներ են տանում Նեմցովի և Սերբիայում ու Ուկրաինայում նույնատիպ սպանությունների միջև. զոհվել էին Իվան Ստամբոլիչը և Գեորգի Գոնգաձեն։

Իվան Ստամբոլիչը՝ Սլոբոդան Միլոշևիչի հակառակորդը, 2000թ.–ին իր սպանության պահին քաղաքական գրեթե մոռացված դերակատար էր, որը չկար քաղաքական գործընթացներում։ Արևմտյան ԶԼՄ–ն մեղադրեց Միլոշևիչին։

Լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանության մեջ էլ մեղադրեցին Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմային։

Տեղեկացնում է «rusvesna.su»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը