Լրահոս

28.02.2015 14:10


Աղջիկը փորձել է ինքասպան լինել հարևանի տղայի պատճառով

Աղջիկը փորձել է ինքասպան լինել հարևանի տղայի պատճառով
Երեւանում ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհին փորձել է ինքնասպանություն գործել` մկրատով քերծելով ձախ ձեռքի դաստակը:
«Pastinfo.am»–ը հայտնում է՝ ավելի ուշ պարզվել է, որ աղջիկը նման քայլի է դիմել հարևանի որդու պատճառով: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ հարևանի 17-ամյա որդին խաղացել է աղջկա անվան հետ:
Այս մասին իմանալով՝ աղջկա 18-ամյա եղբայրը պարզաբանումներ է պահանջել քրոջից, և քույր ու եղբայր վիճել են նրա մասին արատավոր տեղեկություններ տարածելու հարցի շուրջ: Վիճաբանության ժամանակ եղբայրը հրել է քրոջը, նա վայր է ընկել` գլուխը հարվածելով մահճակալին:
Մանրամասները՝ «Pastinfo.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը