Լրահոս

28.02.2015 15:51


Մարտի 1-ին Մոսկվայում սգո երթ կանցկացվի

Մարտի 1-ին Մոսկվայում սգո երթ կանցկացվի

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է, որ ընդդիմությունը Մոսկվայի իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել մարտի 1-ին ՌԴ մայրաքաղաքի կենտրոնում սգո երթ անցկացնելու մասին:

«Հավաքվելու ենք «Կիտայ գորոդ» մետրոպոլիտենի կայարանի մոտ եւ շարժվելու ենք դեպի այն կամուրջը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Նա ասել է, թե երթը սկսվելու է տեղի ժամանակով 15.00-ին: Բացի այդ քաղաքապետարանը խոստացել է աջակցել քաղաքացիներին երթի մասին իրազեկելու հարցում:

Յաշինը ավելացրել է, որ նախապես նախատեսված հակակոռուպցիոն երթը հասկանալի պատճառներով չի կայանալու:

Հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը դավադիր կրակոցներով սպանվել է Մոսկկվորեցկայա կամուրջի վրա՝ Կրեմլի մոտ փետրվարի 27-ի ուշ երեկոյան: Նրա վրա կրակել են ավտոմեքենայից:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը