Լրահոս

01.03.2015 00:10


ՃՏՊ Ագաթանգեղոս փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում

ՃՏՊ Ագաթանգեղոս փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում

Փետրվարի 28-ին, ժամը 20.39-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոս փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» և «Վոլկսվագեն» մակնիշների ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 PF 388 և «Վոլկսվագեն» մակնիշի 34 FD 436 պետհամարանիշերով ավտոմեքենաները: «Վոլկսվագեն»-ի վարորդ Վ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Մերսեդես»-ի վարորդ Գ. Հ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը