Տնտեսական

02.03.2015 11:30


Հաշվարկվել է 2.35 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 2.35 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հաշվարկվել է 2.35 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 23-27.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.82մլն. դրամի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 2.35 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 277.12 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված նմանատիպ հինգ գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում և հաշվարկվել է 1.14մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 80.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նմանատիպ խախտման համար կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 699.15 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողերի պահպանության նորմերի խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 25.7հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթն ընթացքի մեջ է:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում: Առգրավված 22.8կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է 13.0կգ /126հատ/ տիրազուրկ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ: Առգրավվել է նաև տիրազուրկ 22 հատ ձկնորսական ցանց:

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 220.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 6.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է երկու որսորդական հրացան:

Շիրակի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 8 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ: Առգրավվել է նաև 12 գծամետր ձկնորսական ցանց:

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է որսի կանոնների խախտման 5 դեպք: Առգրավվել է որսորդական 5 հրացան: Հարուցվել են կատարողական վարույթներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված երկու գործով ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 2.21մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարության

Այս խորագրի վերջին նյութերը