Լրահոս

03.03.2015 10:58


Ֆլորա Մարտիրոսյանի որդուն Լոս Անջելեսում ձերբակալել են մահացու վրաերթի համար (տեսանյութ)

Ֆլորա Մարտիրոսյանի որդուն Լոս Անջելեսում ձերբակալել են մահացու վրաերթի համար (տեսանյութ)

Հենրիի մայրը՝ Ֆլորա Մարտիրոսյանը, մահացել էր 55 տարեկան հասակում՝ 2012թ.-ի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում լեղապարկի վիրահատությունից հետո: Իսկ Հենրիի հայրը՝ Հրահատ Գեւորգյանը, մահացել էր կնոջ մահվանից ուղիղ մեկուկես տարի անց. նա առողջական խնդիրներ ուներ:

Լոս Անջելեսի ոստիկանությունը պարզել է վարորդի ինքնությունը, որն ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ բախվել էր փողոցում կանգնած մարդկանց։ Տեղի ունեցած վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս մեկը վիրավորվել էր։ Վթարի կապակցությամբ ոստիկանները որոնում էին 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանին։ Վթարի ժամանակ նա է եղել «Ֆորդ Մուսթանգ» մեքենայի ղեկին։ Երբ նա հետապնդել է մեկ այլ մեքենայի, չի կարողացել կառավարել մեքենան, եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը