Տնտեսական

03.03.2015 10:59


ՌԴ–ն և Ուկրաիանան երաշխավորել են գազամատակարման «ձմեռային փաթեթի» իրականացումը

ՌԴ–ն և Ուկրաիանան երաշխավորել են գազամատակարման «ձմեռային փաթեթի» իրականացումը

ՌԴ և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալ. Նովակը և Վլ. Դեմչիշինը Բրյուսելում Եվրահանձնաժողովի փոխղեկավար Մարոշ Շևչովիչի հետ եռակողմ քննարմանը միայն հաստատեցին իրենց տարակարծությունները Դոնբասի հարցում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»–ը։

Այդուհանդերձ, պայմանավորվելով, որ այդ խնդիրը չպետք է խանգարի Ուկրաինա ռուսական գազ մատակարարելուն և դրա տարանցմանը ԵՄ երկրներ, բանակցություններին կողմերը համաձայնության են եկել 3 հարցում։ Դրանք են՝ շարունակել գազամատակարարման «ձմեռային փաթեթը» մինչև մարտի վերջ, երկրորդն առանձին գազամատակարարման հարցն է Դոնեցկ և Լուգանսկ, երրորդը՝ ամառային շրջանի գազամատակարարումը և գազի ամբարումը ստորգետնյա պահեստներում։

Նովակի խոսքերով՝ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, քանի որ չկա նման նպատակահարմարություն. կան միայն նախորդ տարվա հոկտեմբերից գործող պայմանավորվածություններ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը