Լրահոս

03.03.2015 13:12


«Տոյոտա»–ն ընկել է սելավատարը

«Տոյոտա»–ն ընկել է սելավատարը

Մարտի 3-ին՝ ժամը 08.21-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` գազալցակայանի մոտակայքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան ընկել է չգործող ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Տոյոտա» մակնիշի 95NO005 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել սելավատարը:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել սելավատարից:

Այս խորագրի վերջին նյութերը