Լրահոս

03.03.2015 18:16


2 բջջային հեռախոս գողացողին հայտնաբերեցին Բագրատաշենում

2 բջջային հեռախոս գողացողին հայտնաբերեցին Բագրատաշենում

Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմենՏել» ՓԲԸ գրասենյակի ցուցապահարանից գողացել են 2 բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Օրերս նա հայտնաբերվել է Բագրատաշենում և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից բերման ենթարկվել Մաշտոցի բաժին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը