Քաղաքական

03.03.2015 14:13


ԲՀԿ արտահերթ համագումարը փակ է լինելու

ԲՀԿ արտահերթ համագումարը փակ է լինելու

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ–ում լրագրողներին ասել է, որ մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը փակ է լինելու:

Նա հավելել է, որ համագումարից հետո ինքն ու մի քանի այլ ԲՀԿ–ականներ լրագրողների հարցերին կպատասխանեն։

–Կպատասխանենք հարցերին, որոնց տվյալ պահին պատրաստ կլինենք պատասխանել, կամ կունենանք պատասխաններ,-հավելել է Ն. Զոհրաբյանը,–ստեղծված իրավիճակից հետո ներկուսակցական բավականին խնդիրներ ունենք քննարկելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը