Լրահոս

03.03.2015 19:00


Չինացին աղյուսից «Մերսեդես» է կերտել (լուսանկարներ)

Չինացին աղյուսից «Մերսեդես» է կերտել (լուսանկարներ)

Սիան քաղաքից չինացի նկարիչ Դայ Յուն կարմիր աղյուսների յուրօրինակ կիրառություն է գտել. դրանցով Յուն «Mercedes-Benz» ավտոմեքենա է ստեղծել՝ իր բնական մեծությամբ։ Այս մասին գրում է «vesti.ru»–ն՝ «Yahoo! News»–ին հղումով։

Յունի քանդակը տեղադրվել է Շանհայի արվեստների այգում։ Աղյուսից, պողպատից և ցեմենտից կերտված մեքենան բացառիկ ճշգրտությամբ է «վերարտադրված»։ Չինացին մեծ վարպետությամբ է պատրաստել ոչ միայն թանկարժեք մեքենայի արտաքին դետալները, այլև սալոնը՝ փոխանցման տուփը, ոտնակները, ղեկը, նստելատեղը։

Միակ բացթողումն այն է, որ Յունի մեքենան չի ընթանում։ Նկարիչը չի բացառում, որ քարե մեքենայի մեջ երբևէ իսկական շարժիչ կստեղծի:

Չինացի վարպետն առաջին անգամ չէ նման ստեղծագործություն հեղինակում. 2011–ին նա պատրաստել էր «BMW»–ի քարե նմանակը, որը 6,5 տոննա էր կշռում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը