Մեկնաբանություն

03.03.2015 16:45


Նեմցովի սպանությունն ու հայ «արևմտամետները»

Նեմցովի սպանությունն ու հայ «արևմտամետները»

Բորիս Նեմցովի սպանությունն, անշուշտ, դատապարտելի է՝ լինի արված քաղաքական թե կենցաղային հողի վրա։

Բռնությունը քաղաքականության մեջ վերջին միջոցն է։ Ավելի ճիշտ՝ միջոցի բացակայությունը։

Նեմցովի սպանությունը փողոց հանեց տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիների։ Նրանք իրենց բողոքը հայտնեցին՝ քաղաքական այդ գործչի հայացքների հետ համաձայն լինել–չլինելու հանգամանքից անկախ։

Նեմցովի հետ տեղի ունեցածը մեծ արձագանք է ստացել նաև Հայաստանում։ Բնական է, որ այստեղ էլ են դատապարտում նման արարքը։

Ուշագրավ է հայ «արևմտամետների» պահվածքը։ Սրանք ծպտուն չեն հանում, երբ Ադրբեջանի հետ սահմանագծում հայ զինվոր է սպանվում։ Ոչ մի ցավակցություն, ոչ մի բողոքի խոսք։ Ավելին՝ հայ «արևմտամետներն» ադրբեջանական դիվերսիաների համար մեղադրում են ... Ռուսաստանին ու պահանջում Պուտինի հրաժարականը։ Նրանք Ալիևի հետ խնդիր չունեն։ Չեն դատապարտում նրան, չեն քարկոծում, հուժկու ստատուսներ չեն գրում, ակցիաներ չեն անում։

Հայ «արևմտամետները», որոնք ժողովրդավարության ու քաղաքացիականության ջատագովներ են ներկայանում, ծպտուն չեն հանում նաև այն դեպքում, երբ մեզանում սեփականության անթաքույց վերաբաշխում է տեղի ունենում, բայց կրքոտ պայքարում են ՌԴ իշխանությունների դեմ ու դատապարտում նրանց, երբ վերջիններս են իրենց պետության ներսում վերաձևում տնտեսական դաշտը։

Հայ «արևմտամետների» համար Օբաման աստված է, Մերկելը՝ հրեշտակ, Պուտինը՝ սատանա, իսկ Հայաստանը՝ թուրք–ադրբեջանական գծի վրա աշխատելու միջոցով փող վաստակելու տարածք (Հայաստանի իշխանություններին նրանք չեն նկատում

Ցավալի է, բայց փաստ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ն դատապարտել է Նեմցովի սպանությունը։ Ինչպես ասում են՝ «նո քոմենթ»։

Այս խորագրի վերջին նյութերը