Լրահոս

04.03.2015 00:05


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 2-ին, ժամը 03.00-ին, Երևանի Աբովյան և Տերյան փողոցների խաչմերուկում դեռևս չպարզված մակնիշը և պետհամարանիշը ավտոմեքենան բախվել է պատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 03.30-ին, Երևանի Մոսկովյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տերյանի փողոցի թիվ 21 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 14.00-ին, «Դոդջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲելԱԶ-90» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզում` Սոթքի ոսկու հանքի տարածքում, վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 2-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Գյումրիի Բագրատունյաց օղակ թիվ 8 շենքի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը