Լրահոս

04.03.2015 00:52


Քարաթափում Կապանում

Քարաթափում Կապանում

Մարտի 3-ին, ժամը 18.41-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ` 1 տ):
Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են քարը և ճանապարհը դարձել է ամբողջովին երթևեկելի:

Այս խորագրի վերջին նյութերը