Լրահոս

04.03.2015 13:19


Գրպանահատին բռնել են ուղևորները

Գրպանահատին բռնել են ուղևորները

Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սայաթ–Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում՝ թիվ 57 ավտոբուսի սրահում, մի տղամարդ ուղևորուհու պայուսակից գողություն է կատարել, սակայն ուղևորները նրան բռնել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Սայաթ–Նովայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ին, որը փորձել էր Վարսենիկ Ս.-ի պայուսակից գողանալ դրամապանակը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը