Լրահոս

04.03.2015 17:23


Դուռը բանալիով բացելու պահին բռնել են

Դուռը բանալիով բացելու պահին բռնել են

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ կեսգիշերն անց ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում ստացվեց, որ փորձում են մտնել Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկը: Արագ դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողները դուռը բանալիով բացելու պահին բռնեցին և բերման ենթարկեցին 1961 թ. ծնված Հարություն Գ.-ին:
Հարություն Գ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը