Աշխարհ

04.03.2015 15:35


Նեմցովի սպանությունը Պուտինը քաղաքական է համարել

Նեմցովի սպանությունը Պուտինը քաղաքական է համարել

«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ ՌԴ ՆԳՆ կոլեգիայի նիստին նախագահ Վլ. Պուտինը իրավապահ մարմիններից պահանջել է լրջագույն ուշադրությամբ քննել քաղաքական ենթատեքստ ունեցող հանցագործությունները։

«Պետք է, ի վերջո, Ռուսաստանն ազատել խայտառակությունից ու ողբերգությունից, որը մենք բոլորովին վերջերս ապրեցինք և տեսանք: Նկատի ունեմ Բորիս Նեմցովի զազրելի սպանությունն անմիջապես մայրաքաղաքի կենտրոնում»,–ասել է ՌԴ առաջնորդը։

Հանրապետության ղեկավարը նաև հավելել է, որ քրեական գործերի, այդ թվում՝ «ռեզոնանսային» հանցագործությունների հետաքննության մեջ արմատական բեկում պետք է մտցվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը