Լրահոս

05.03.2015 08:00


Շերամի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ

Շերամի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ

Մարտի 5-ին՝ ժամը 01.09-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 105 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 60 QQ 102 և «Օպել» մակնիշի 31 ՕԼ 358 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց բռնկման. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը