Լրահոս

05.03.2015 13:17


Թմրամիջոց «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ից

Թմրամիջոց «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ից

Ոստիկանությունից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 21/3 շենքի մոտից «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Հ.-ին, 1973 թ. ծնված Արտեմ Ն.-ին, 1987 թ. ծնված Սարո Մ.-ին, 1990 թ. ծնված Համիկ Բ.-ին և 1981 թ. ծնված Արման Զ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 2.25 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 2 պլաստմասե գլանակ` ապակյա կաթոցիչներով:
Համիկ Բ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը