Աշխարհ

05.03.2015 11:22


Հարձակում են գործել Ալեքսանդր Մասլյակով ավագի վրա (տեսանյութ)

Հարձակում են գործել Ալեքսանդր Մասլյակով ավագի վրա (տեսանյութ)

Մարտի 4-ին անհայտ անձը հարձակվել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» (КВН) նախագահ Ալեքսանդր Մասլյակով ավագի վրա: Այս մասին հաղորդել է «Говорит Москва» ռադիոկայանը` հղում անելով ականատեսների վկայություններին: Ըստ ռադիոկայանի տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել Շերեմետևսկայա փողոցում գտնվող «Ուրախների և հնարամիտների ակումբի» տան մոտ, երբ Մասլյակովը մեքենա էր նստում: Ականատեսները պատմել են, որ հարձակվողը գտնվում էր ոչ սթափ վիճակում, և տոմս էր պահանջում հաղորդավարից:

Սակայն «LifeNews»-ի հետ զրույցում Մասլյակով ավագը հերքել է այդ տեղեկությունները` պնդելով, որ իր մեքենայի մոտ անհայտ անձինք իսկապես քաշքշել են իրար, բայց հաղորդավարը որևէ կերպ ներգրավված չի եղել այդ ամենին:

Այնուամենայնիվ, «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումն իսկապես տեղի է ունեցել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատողին Մասլյակով ավագը հայտնել է, որ հրաժարվում է դիմում գրել, քանի որ տեղի ունեցածն անլուրջ է համարում:

Նշենք, որ հարձակման օրն «Ուրախների և հնարամիտների ակումբի» տանը տեղի է ունեցել պրեմիեր-լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը